300 վայրկյան TEDxKids@Yerevan խոսնակի կյանքից

Կարծես` ժամանակը կանգնել է: Հեռվում լսվում են ինչ-որ ձայներ: Ապա ահարկու մի պայթյուն է լսվում` հակատանկային հրանոթի արկի պայթյունից էլ բարձր: Պարզվում է` դու գտնվում ես մի մեծ դահլիճում, ուր անցկացվում է TEDxեսիմինչ@եսիմուրը, իսկ այդ պայթյունը մարդկանց ծափահարություններն էին` ուղղված քեզ նախորդող խոսնակին: -Մի վայրկյան,- անցնում է մտքովդ,- արդեն իմ հե՞րթն է եկել: Իմը՞:

Մի քանի բարեմախտանք, մեկ հատ էլ ոգեշնչող հարված մեջքին ստանալուց հետո դու կախարդական կերպով հայտնվում ես հանդիսատեսի առջևում: Փորձում ես մոտավոր գնահատել դահլիճից դեպի քեզ հառած հայացքների քանակը, բայց դա քեզ չի հաջողվում` կամ այն պատճառով, որ դահլիճում հավաքածները շատ-շատ են, դահլիճն էլ` քիչ լուսավորված, կամ էլ ահից թվերի հերթականությունն ես մոռացել: Չնայած` ինչ տարբերություն,թե քանի հոգու մոտ ինքդ քեզ վարկաբեկես, 5 թե 50: Վայրկյան անց զգում ես, որ քո ձեռքերից մեկում ինչ-որ բան կա. խոսափող է: Ահա, թե ինչ էր այդքան համառորեն փորձում քեզ փոխանցել ձայնային օպերատորը:

Սեփական ելույթիդ պարունակությունը հիշելու փորձերին զուգահեռ ջանում ես …